суббота, 1 марта 2008 г.

all a1plus news 01 march

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
[22:30] 01 Մարտի, 2008
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրամանագիր է ստորագրել արտակարգ դրություն հայտարարելու մասին.
՚Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու եւբնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով, ղեկավարվելով Հայաստանի Հարապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ եւ117-րդ հոդվածի 6-րդ կետերով` ո ր ո շ ու մ ե մ.
1. Երեւան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 20 օր ժամկետով հայտարարել արտակարգ դրություն:
2. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացման եւայլ հրատապ հարցերի կանոնակարգման եւիրականացման ղեկավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության Նախագահին:
3. Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահել Հայաս­տանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը եւՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարա­րու­թյանը:
4. Սահմանել արտակարգ դրություն հայտարարված տարածքում հետեւյալ ժա­մա­նակավոր սահմանափակումները՝
1) ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի եւայլ զանգվածային միջո­ցա­ռումների իրականացման արգելում.
2) գործադուլների եւկազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում.
3) իրավապահ մարմինների կողմից, անհրաժեշտության դեպքում, անձանց, տրանս­պորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում եւզննության իրակա­նա­ցում.
4) զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում.
5) առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության՝ թռուցիկ­ների եւայլ ձեւով քաղաքական քարոզչության իրականացման արգելում.
6) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների եւայլ հասարակական կազմակեր­պու­թյունների գործունեության ժամանակավոր կասեցում.
7) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ միջոցներ չլինելու դեպ­քում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` կատար­ված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ սույն հրամանագրի իրականացումն ապահովելու ուղղությամբ:
6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում տեղեկացման պահիցՙ:



ԱՅՐՎՈՒՄ ԵՆ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ
[22:00] 01 Մարտի, 2008
Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչեւ կամրջի մոտ կայանված ոստիկանության բոլոր մեքենաները ջարդուփշուր են արված, այրվում են երկու վիլիս, չորս մարդատար մեքենա, մեծ քանակությամբ մարդիկ են հավաքված: Այստեղ տեղակայված են եղել նաեւ ռազմական ուժեր, որոնք մարդկանց դիմադրությունից վախեցած փախուստի են դիմել, ըստ շրջանառվող լուրերի, դիրքավորվել են դեպի Պռոշյան հատված, սակայն կամրջի վրա շատ մարդիկ կան հավաքված, իսկ երիտասարդները մարտական տրամադրված շարունակում են դիմադրությունը:
Այս պահին մեծ թվով զնվորական ստարաբաժանումներ են կուտակված կառավարության շենքի մոտ: Հայաստանի սահմանագոտում պայմանագրային զինծառայություն իրականացնողները եւ ռազմական ուսումնական հաստատության կուրսանտները հավաքված են կառավարության շենքի մոտ: Ի դեպ, Լեոյի փողոցի վրա ժամը 22.-ի սահմաններում տղամարդու դիակ է եղել՝ ջլուխը ջախջախված:
Բազմաթիվ շտապ օգնության ավտոմեքենաներ են սլանում դեպքի վայր: Կան բազմաթիվ վիրավորներ եւ դիմադրող ցուցարարների եւ ոստիկանների շրջանում:




ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԵՏ ՄՂԵՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ
[22:00] 01 Մարտի, 2008
Գրիգոր Լուսավորիչ փողոցն այսօր ժամը 21-ի սահմաններում մարտի դաշտ էր հիշեցնում: ՀՀ զինված ուժերը հարձակվեցին սեփական ժողովրդի վրա, որը փորձում էր ինքապաշտպանվել ձեռքի տակ եղած փայտերով, քարերով: Մոտ մեկ ժամ տեւած հարձակման ընթացքում ժողովրդի արձակեցին լուսատու փամփուշտներ, արցունքաբեր գազ եւ պայթուցիկներ էին նետում: Ժողովիդին ՚Լեւոն նախագահՙ վանկարկելով, փայտ ու քարերով մինչեւ Մաշտոցի փողոց քշեց զինված ուժերին: Այդ ընթացքում ընդդիմության առաջնորդը իրար հաջորդելով ելույթներ էին ունենում եւ վստահեցնում, որ իրենք արդեն հաղթել են: ՚Եթե մենք այստեղից չհեռանանք հաղթանակով, մենք չենք կարողանալու նայել մեր երեխաների աչքերինՙ,- ասաց Արարատ Զուրաբյանը:
ժողովուրդը հետ մղելով զինված ուժերի առաջին հարձակումը, նախապատրաստվում է նոր ինքնապաշտպանության` համոզված չլինելով, որ իշխանությունները այսօր արդեն երրորդ, չորրորդ անգամները ուժ չեն գործադրի իրենց նկատմամաբ: Բացի Լեւոն-Տեր-Պետրոսյանից նրա շուրջ հավաքված բոլոր ուժերը հարթակում են եւ քաջալրում են իշխանություններին: ՚Եթե նրանք փորձեն կրկին հարձակվել, այնպիսի հակահարձակ կտանք, որ մինչեւ Բաքու կհասնենՙ,- հայտարարեց Մյասնիկ Մալխասյանը:




ԿՐԿԻՆ ԾԵԾԵԼ ԵՆ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ
[21:48] 01 Մարտի, 2008Այս պահին մի քանի խիզախ մարդ, որ փորձել են ի նշան բողոքի բարձրանալ կառավարության շենքի ուղղությամբ, դաժան ծեծի են ենթարկվել մահակավոր ոստիկանների կողմից, իսկ այս երեւույթին կանգնած հետեւել են ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, եւ էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանը:



ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՇԵՆՔԵՐԻՑ ԻՋՆԵԼՈՎ
[21:41] 01 Մարտի, 2008
Այս պահին Պարոնյան փողոցում շենքերի բնակիչներն իրենց ցասումն են արտահայտում՝ իջել եւ վիճում են զինվորականների հետ: Նրանք պահանջում են հեռանալ իրենց փողոցից:



ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՒ ԱՐՑՈՒՆՔԱԲԵՐ ԳԱԶ
[21:15] 01 Մարտի, 2008
Երեւանում լսվում են կրակոցներ: Զորքը կրակում է օդ: Արդեն արցունքաբեր գազ են բաց թողել:
Հանրապետության հրապարակում զորք է լցվել: Քիչ առաջ այնտեղ մտան ռազմական ոստիկանության 4 հետեւակի մարտական մեքենաներ: Մյասնիկյանի արձանի մոտ հազարավոր մարդիկ շարունակում են կանգնած մնալ: Նրանք անգամ պատրաստ են դիմադրություն ցույց տալ:
Ինչպես հաղորդում է ՚Ա1+ՙ-ի թղթակիցը՝ մինչեւ զորքի` ժողովրդին հասնելը` ավտոբուսներ ու բարիկադներ կան:
Իսկ դրանից առաջ Մյասնիկյանի արձանի մոտ արդեն կրակներ են վառում, որ մարդիկ կարողանան տաքանան: Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձը, որով նա կոչ էր անում չկոտրվել եւ մնալ հրապարակում:
Ցուցարարների մի մեծ խումբ, ոստիկանների դիմաց կանգնած, անընդմեջ վանկարկում էր. ՚Լեւոն, Լեւոնՙ, ՚Ամոթ, ամոթՙ:
Ի դեպ, զինված զորքը թաքնվել է ժամկետային զինծառայողների հետեւում` նրանց կանգնացնելով առաջին շարքերում:




ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է
[21:04] 01 Մարտի, 2008

ԵԱՀԿ Գործող Նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան դատապարտել է խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառումը այսօր Երեւանում:
՚Ես հորդորում եմ իշխանություններին ցուցաբերել մաքսիմալ զսպվածություն: Ես անհանգստացած եմ այն փաստով, որ տեղեկությունների համաձայն կան վիրավորներ: Հորդորում եմ իշխանություններին ազատ արձակել ձեռբակալվածներին եւ կրկին երկխոսության կոչ եմ անում իշխանություններին եւ ընդդիմությանըՙ, ասաց նախարարը:
Երեւանում փետրվարի 26-ին հայկական պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների ժամանակ նախարարը նշել էր, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակելու աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման եւ ԵԱՀԿ եւ այլ դիտորդների կողմից ս.թ. փետրվարի 19-ին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում արձանագրված թերությունների շտկման հարցերում:
՚ԵԱՀԿ-ն կարեւորում է երկխոսության դերը կայունության համար: Հայաստանի զարգացման համար այս կարեւոր ժամանակաշրջանում պետք է անել ամեն ինչ առկա լարվածության սրումից խուսափելու համարՙ, ասաց նախարար Կաներվան, որն այս շաբաթ այցելել է նաեւ Ադրբեջան եւ Վրաստան իր Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակներում:




ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
[21:03] 01 Մարտի, 2008
Արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ասուլիս է տվել Ռոբերտ Քոչարյանի փոխարեն: Նախապես հայտարարված էր, որ նա պետք է վարի ասուլիսը, սակայն լրագրողներին, ընդ որում, ոչ բոլորին` ՚Ա1+ՙ-ը տեղեկացված չի եղել ասուլիս մասին, ներկայացել է Վարդան Օսկանյանը: Նա հայտարարել է, թե Հայաստանի նախագահը ձգտում է իրավիճակի քաղաքական լուծման, սակայն եթե այն վերածվի կրիտիկականի, ապա Քոչարյանը պատրաստ է հրամանագիր ստորագրել երկրում հատուկ դրություն հայտարարելու մասին:
Հայաստանի իշխանությունն ընդդիմությանը առաջարկում է վերադառնալ քաղաքական դաշտ եւ կարգավորել ստեղծված բարդ իրավիճակը:
Մեկնաբանելով հարցը, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը անձամբ չի նախաձեռնում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ երկխոսություն, Վարդան Օսկանյանը նկատել է, որ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 9-ին վայր է դնում իր լիազորությունները, եւ ավելի նպատակահարմար է, որ բանակցողը լինի Սերժ Սարգսյանը: Իսկ վարչապետը, ըստ Վարդան Օսկանյանի, արել է իրենից կախված ամեն ինչ, գործակցության եւ կառավարություն կազմելու կոչ անելով բոլոր թեկնածուներին առանց բացառության: Վարդան Օսկանյանը նշել է, թե Տեր-Պետրոսյանը միակն էր, որ կտրականապես մերժել է այդ առաջարկը:
Վարդան Օսկանյաը հայտարարեց, որ ընդդիմության հանրահավաքը ցրելու համար ոստիկանության ուժի կիրառումը համարժեք է եղել իրավիճակին: Արտաքին գործերի նախարարը հայտարարել է, թե ցույցը ցրելու պահին Ազատության հրապարակում եղել է մոտ հազար մարդ: Ինչպես նշել է Օսկանյանը, առաջին մոտեցման ժամանակ ոստիկանությունը չի ունեցել համապատասխան պաշտպանական միջոցներ, քանի որ չի ունեցել ցույցը ցրելու նպատակ: ՚Հիմնական նպատակը եղել է զենքի առկայության մասին տեղեկատվության ստուգումը: Ակցիայի մասնակիցների կողմից ուժի կիրառումից հետո, ոստիկանները նահանջել են եւ նրանց փոխարինել են արդեն առավել պատրաստված ոստիկաններըՙ, հայտարարել է Վարդան Օսկանյանը:
Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի տնային կալանքի թեմային, նա ասել է, թե այդպիսի բան չկա, պարզապես օրենքը Տեր-Պետրոսյանին նախատեսում է թիկնազոր, եւ այն, ելնելով իրավիճակից, չի կարող նրան ուղեկցել այնպիսի միջոցառումների, որտեղ կարող է սպառնալիք լինել նրա անվտանգությանը: ՚Նա ունի իրավունք հրաժարվել թիկնազորից, եւ նրան այդ մասին տեղեկացրել են, սակայն Տեր-Պետրոսյանը տվյալ պահին չի հրաժարվել թիկնազորից: Այս պահին, Լեւոն Տեր-Պետրոսյանի զինակիցների շրջանում, հայտնի մարդկանցից, որեւէ մեկը ձերբակալված չէՙ,- հայտարարել է Վարդան Օսկանյանը:




ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀՐԱՀԱՆԳԻՆ
20:54] 01 Մարտի, 2008

Մյասնիկյանի արձանի շուրջ մարդկանց թիվը գնալով ավելանում է: ‎Ֆրանսիայի , ՌԴ-ի դեսպանատների միջեւ ընկած հատվածում, շրջակա այգիներում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկա: Այսօր առավոտյան Ազատության հրապարակում իշխանությունների կողմից դաժան ծեծի ենթարկված խաղաղ ցուցարանները չեն պատրաստվում հեռանալ եւ պահանջում են իրենց առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Ցուցարարները առաջարկում էին երթով գնալ առաջին նախագահի տուն եւ նրան բերել հրապարակ, սակայն Նիկոլ Փաշինյանը, որին ժողովուրդը ձեռքերի վրա հարթակ բարձարացրեց, հայտարարեց, որ անձամբ խոսել է Տեր-Պետրոսյանի հետ, որի ժողովրդին կոչ է անում ժողովրդի չենթարկվել սադրանքների եւ մնալ Մյասնիկյանի արձան մոտ, մինչեւ առաջին նախագահը կկարողանա միանալ իր ընտրողներին: ՚Բերեք մեր նախագահին, Լեւոն նախագահՙ,- պահանջում են ցուցարարները: Բացի Տեր-Պետրոսյանին պահանջելուց` հավաքվածները կրկին վանկարկում են.՚Սերժիկ հեռացիր, Սերժիկ մարդասպանՙ: Ժողովուրդը չի բացառում, որ զինված ոստիկանները իշխանությունների հրահանգով կարող են կրկին հարձակվել սեփական ժողովրդի վրա, եւ ցուցարարները նաեւ հսկում են դեպի Մյասնիկյանի արձան տանող բոլոր մուտքերը:
Փաշինյանը հավաքվածներին պատմեց, թե այսօր վաղ առավոտյան ինչպես են զինված ոստիկանները հարձակվել խաղաղ ցուցարարների վրա, իսկ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը մեկուսացրել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրան տարել տուն` ենթարկելով տնային կալանքի: Ցուցարարները հայտարարեցին, որ չեն պատրաստվում հեռանալ իրենց տեղից, քանի դեռ ՀՀ նախագահ չի ճանաչվել Լեւոն Տեր-Պետրոսյանը: ՚Իշխանությունը արեց կոպիտ սխալ եւ այդ սխալից մենք օգտվելու ենք` ջարդելու ենք իրենց գլխինՙ,- խոստացավ Նիկոլ Փաշինյանը: Ընդդիմության առաջնորդները շնորհակալություն հայտնեցին այն 50 ցուցարարների, որոնք Ազատությա հարապարկից եկել էին ՀՀ-ի Ֆրանսիայի դեսպանության մոտ եւ կարողացել համախմբել մյուս ցուցարարներին: Այս պահին ցուցարարները շարունակում են իրենց խաղաղ հանրահավքը: Հանրահավաքին միացան նաեւ Արամ Մանուկյանն ու Հրանտ Բագրատյանը, որոնք այսօր առավոտյան ձերբակալվել էին ոստիկանների կողմից:
Ժողովրդին դիմեց նաեւ Արամ Սարգսյանը եւ ժողովրդի նկատմամբ իշխանության կողմից ուժի կիրառումը գնահատեց`՚Ախմախության կանխավարկածՙ: Ի դեպ, այսօր բացի ՚Սերժիկ հեռացում, Սերժիկ մարդսապանՙ, ժողովուրդը նաեւ վանկարկում էր. ՚Արթուր դավաճան, Արթուր դավաճանՙ:
Արթուր Բաղդասարյանի հասցեին հնչող վանկարկումնները ընդհուպ հայհոյանքներ էին պարունակում: ՚Արթուրիկն իր պատիվն ու հարգանքը փոխեց Սերժիկի քարտուղարուհու պաշտոնի հետ: Արթուրիկը իր կնիքը դրեց այսօր առավոտյան ժողովրդի դեմ իրականացված խայտառակության վրա: Այս ամենը նաեւ նրա խղճի վրա, որի համար դեռ պատասխան է տալուՙ,- ասաց այսօր Ազատության հրապարակում ծեծի ենթարկվածներից մեկը:



ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ
[20:52] 01 Մարտի, 2008

ԱԺ ՚Ժառանգությունՙ խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին դանակահարել են: Նա այժմ գտնվում է Պռոշյան փողոցի ՝ Շտապ Օգնության առաջին հիվանդանոցում: Լուրը հաստատեցին հիվանդանոցում. նրանց վիճակը բավարար է:
՚Ժամը չեմ կարող ասել: Երեւանի քաղաքապետարանում, երբ ոստիկանները մտան ներս, մի քանի ոստիկաններ մնացին դրսումՙ, - պատմեց Մարտիրոսյանը: - ՚Պրովոկատորներ էին միանաշանակ, որովհետեւ, երբ մարդիկ ուզում էին մտնել քաղաքապետարանի շենքը, մենք կանգնեցինք` չթողեցինք: Ու զգացինք, որ ոստիկաններից մի քանիսի վրա հարձակվում են: Բոլորով վազեցինք այնտեղ, որ թույլ չտանք, որ այդ պրովոկատորները հարվածեն ոստիկաններին: Փոխգնդապետ էր, որին հարվածում էին, ես միանգամից պառկեցի իր մեջքի վրա` այնպես, որ իր գլուխը եւ մեջքը ապահով լինեն, հարվածներ չստանա: Եվ այդ պահին ծակոցը զգացիՙ:




՚1996 ԻՆ ԷԼ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՎՐԱ ԿՐԱԿԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸՙ
[20:52] 01 Մարտի, 2008

Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր պատասխանելով ՚Ազատությունՙ ռադիոկայանի թղթակցի հարցին, ըստ էության` բացահայտեց 1996 թվականի ռազմական գործողությունների կազմակերպչին: Իսկ հարցը հետեւյալն էր. քանի որ Տեր-Պետրոսյանը բազմիցս դատապարտել է 1996 թվականին ԱԺ-ի նախագահի եւ տեղակալի դեմ բռնությունները, ՚արդյո՞ք այսօր դատապարտում է այն ժամանակ տանկերը փողոց հանելը, կալանավայրերի վարչության պետի կողմից քաղաքական գործիչների դեմ բռնություններըՙ:
Լեւոն Տեր Պետրոսյանը ասաց. ՚Ոչ, չեմ դատապարտում, ես համաձայն եմ Քոչարյանի հետ, եթե մենք, ես՝ ժողովրդով գրավեինք որեւէ շենք, նա իրավունք ուներ ցրելու մեզ, այդ թվում՝ միջազգային օրենքներով սահմանված բոլոր տեխնիկական հնարավորություններով. այո, այդ իրավունքը ուներ. ցանկացած պետություն չպետք է թույլ տա զանգվածի կողմից մասսայական անկարգություններ, պետական շենքերի գրոհներ, պետական պաշտոնյաների առեւանգումներ, գլուխներ ջարդել: Եթե մենք գրոհեինք որեւէ շենք, ու Ռոբերտ Քոչարյանը աներ այն, ինչ արեց, դա կլիներ լրիվ օրինականՙ: Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշեցրեց, որ այսօր առավոտյան հարձակվել են ոչ թե շենքեր գրոհած զանգվածի, այլ խաղաղ նստացույցի մասնակիցների վրա:
Նա հիշեցրեց 1996թ դեպքերը, թե ինչպես էին ծեծի ենթարկել ԱԺ նախագահի տեղակալներին, իսկ նախագահին տարել անհայտ ուղղությամբ. ՚Իսկ ամբողջ օպերացիան ղեկավարում էր Սերժ Սարգսյանը: Վանո Սիրադեղյանը եւ Վազգեն Սարգսյանն ընդհանրապես կապ չունեին այդ գործողությունների հետ: Սերժ Սարգսյանի տակ էին դրված բոլոր անվտանգության ուժերը, եւ ազգային անվտանգության, եւ ոստիկանության, նույնիսկ իմ թիկնազորի ուժերը: Երբ տեղի ունեցավ հարձակումը ԱԺ-ի վրա, Սերժ Սարգսյանը ասաց. ՚պետք է կրակել. ես 10 վայրկյան եմ տատանվել եւ ասել եմ՝ օդՙ: Նա հիշեցրեց, որ այդ ժամանակ հրազենից վիրավորված ոչ մի մարդ չի եղել:




՚ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԵՎՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԿՐՈՒՄՙ
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանի գնահատականը 2008թ. Մարտի 1-ին Երեւանում կատարված ոստիկանական գործողության վերաբերյալ
Խորը ցավով ստիպված ենք արձանագրել, որ երկխոսություն սկսելու վերաբերյալ արված առաջարկները մնացին անհետեւանք, փոխարենը Երեւանի կենտրոնում իշխանությունը ուժ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Մեր գնահատմամբ հարցը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ռեսուրսը սպառված չէր, ուստի իշխանությունների կողմից ուժի կիրառումը անհամարժեք էր եւ կարող է էապես ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը: Մեր դիտարկմամբ դեպքերի նման զարգացումը պայմանավորված էր նաեւ ՀՀ Նախագահի նախկին թեկնածու Արթուր Բաղդասարյանի իշխանությունների հետ համագործակցություն հաստատելու ժամանակավրեպ որոշմամբ, որով վերջնականապես խախտվեց քաղաքական հավասարակշռությունը: Դատապարտելով գործադրված բռնությունները` կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին դրսեւորել պատշաճ պատասխանատվություն երկրի ճակատագրի նկատմամբ:
Երկխոսության այլընտրանքը բռնությունն է, իսկ բռնությունը բռնություն է ծնում:
Մենք պարտավոր ենք գտնել քաղաքացիական համաձայնության հասնելու ուղիներ:



ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼ ԵՆ ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ
20:50] 01 Մարտի, 2008
Այսօր ոստիկանությունը տարածեց կադրեր, որտեղ ոստիկաններն արդեն խաղաղ ցուցարարներից ՚մաքրածՙ ՚Ազատությանՙ հրապարակում իբր ծառերի ու թփերի տակից հայտնաբերում էին երկաթյա ձողեր, մեխեր, ատրճանակներ, որսորդական հրացաններ եւ այլն:
Նախ հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ ինքը տեսել է, թե ինչպես են ոստիկանության սպաներն իրենց ձեռքով բերում լցնում, ապա նկարահանում զենք զինամթերքը: Իսկ որ նրա ասածը իրականություն է, ապացուցին հենց ոստիկանության տարածած կադրերը. ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերված զենքերը վերցնում էին առանց ձեռնոցի եւ իրենց մատնահետքերը թողնում դրանց վրա:
Միջազգային կանոններով, ոստիկաններն իրավունք չունեն զենքը վերցնել առանց ձեռնոցի: Հետո, իհարկե, հայ ոստիկանները կփորձեն ապացուցել, որ այդ ոստիկանական մատնահետքերը պատկանում են խաղաղ ցուցարարներին:



ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ԽԱԽՏՈՒՄ

[20:49] 01 Մարտի, 2008

Այս պահին կառավարության շենքը, ֆինանսների նախարարությունը եւ ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակը հսկում են ՀՀ ԶՈՒ զորքերը` պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովի, բանակի երկրորդ կորպուսի հրամանատար Հայկազ Բաղմանյանի, սահմանապահ զորամասի հրամանատար Մուրադ Աբրահամյանի գլխավորությամբ: Նույն վայրում ծառայություն է իրականացնում ռազմական ոստիկանությունը՝ պետի տեղակալ Հայկ Ստեփանյանը
Նկատենք, որ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ, ՀՀ զինված ուժերը օգտագործվում են միայն արտաքին թշնամու ագրեսիայի դեպքում, ներքին սպառնալիքի պարագայում օգտագործվում են ոստիկանության ուժերը: Ընդգծենք, որ այս պահին Սահմանադրության եւ օրենքների կոպիտ ոտնահարմամբ, խաղաղ բնակչության դեմ է հանվել բանակը, ու բանակն է պաշտպանում կառավարության շենքը: Երեւան են բերվել ոստիկանական բոլոր ուժերը հանրապետության ողջ տարածքից: Զորքերը շրջապատել են Հանրապետության հրապարակը՝ Տիգրան Մեծ պողոտայից սկսած՝ Մելիք Ադամյան եւ Նալբանդյան փողոցներով վերջացրած:
Ավելի ուշ կառավարության շենքի մոտ են բերվել նաեւ ռազմական ինստիտուտի ուսանողները` կուրսանտները, կարճ ասած` հանրապետության ամբողջ համազգեստ կրող զագնվածը պաշտպանում է Սերժ Սարգսյանին:
Ի դեպ, բանակայինները մոտեցել են ՚վերնիսաժՙ-ի առեւտրականներին, հայհոյել են եւ պահանջել հեռանալ այնտեղից: Այդ մասին պատմում էր իրերն արագ-արագ հավաքող առեւտրականներից մեկը, որ վախեցած շտապում էր հեռանալ վերնիսաժից:



ՑՈՒՑԱԴՐՈՒՄ ԵՆ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
[20:48] 01 Մարտի, 2008

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր առավոտից ՀՀ իշխանությունները, ուժ կիրառելով խաղաղ ցուցահարների դեմ եւ նրան նկատմամբ գործելով տարատեսակ եւ դաժան բռնություններ, փորձում են ամեն ինչ անել, որ այս մասին հայաստանյան հասարակությունը տեղեկացվի հնարավորինս քիչ: Մի կողմից հայկական հեռուստաընկերությունները հանրությանն են ներկայացնում ամբողջովին միակողմանի տեղեկատվություն (մասնակի բացառություն է կազմում Երկիր Մեդիա հեռուստակայանը): Մյուս կողմից`այսօր ողջ օրվա ընթացքում ՀՀ իշխանությունների հրահանգով եւ բացահայտ միջամտությամբ չեն ցուցադրվում արտասահմանյան հեռուստաընկերությունների հեռարձակած հաղորդումների այն հատվածները, որոնք առնչվում են այսօր Հայաստանում ընթացող իրադարձություններին: Խոսքը մասնավորապես վերաբերում է համառուսաստանյան OPT 1-ին, Եվրոնյուզ եւ CNN հեռուստաալիքին:
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը, սա գնահատում է որպես քաղաքացիների` տեղեկություններ ստանալու հիմնարար իրավունքի խախտում, ինչպես նաեւ սեփական ժողովրդի նկատմամբ սանձազերծված տեղեկատվական ահաբեկչություն եւ բլոկադա:


ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ՝ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

20:48] 01 Մարտի, 2008
Գլաձորի համալսարանի ուսանողուհիներից երկուսը պատմում էին, թե ինչպես են ականատես եղել, երբ ոստիկանները ներխուժել են համալսարան՝ ու անխնա ծեծի ենթարկել համալսարանի տղա ուսանողներին:
Ոստիկանները համալսարան են ներխուժել այն բանից հետո, երբ Ֆրանսիական դեսպանատան շրջակայքում ժամը 12-ի կողմերը հավաքված մի խումբ տղաների փորձել են ցրել: Տղաները դիմադրել են, այնուհետեւ պատսպարվել Գլաձոր համալսարանում: Ոստիկանները հետեւել են նրանց, ու համալսարան մտնելով, հարձակվել այնտեղ գտնվող բոլոր տղա ուսանողների վրա:
Ուսանողուհիները պատմում են, որ երբ մարդիկ նոր – նոր էին հավաքվում, ոստիկանները անխնա ծեծում էին բոլորին:

ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ. ծեծում էին ինչպես թշնամիներին

Վարդենիսի Ակունք գյուղի բնակիչ Պետրոսյան Հովհաննեսը, թեեւ ոստիկանների մահակներից տուժել է, բայց այնուամենայնիվ այսօր միացել է այն տասնյակ հազարավոր մարդանց, ովքեր Ֆրանսիական դեսպանատան շրջակայքում հավաքվել են, իրենց բողոքը արտահայտելու վաղ առավոտյան տեղի ունեցածի վերաբերյալ:
Հովհաննեսը պատմում է, որ առավոտյան ժամը 6:10 –ին վրանում են եղել, երբ տեղեկություն են ստացել, որ ոստիկանները հարձակվում են: ՚Մենք սկսեցինք այնտեղ եղած նստարաններով պաշտպանվել: Պաշտպանվեցինք, հետո լեզու գտանք էդ առաջին խմբի հետ: Հետո Ղարաբաղի զորքը հարձակվեց մեզ վրա: Ղարաբաղցի էին, որովհետեւ իրանց բարբառով էին խոսումՙ:
Ըստ Հովհաննեսի, հրապարակում այդ ժամանակ մոտ 500 հոգի է եղել:
՚Բոլորը քնած էին, ծեծում էին տատիկներին, պապիկներին, մերերին, էրեխեքին, ախրդ դրանք մենակ քնած մարդու վրա կարան ուժ ցույց տան … պալատկեքն էին վառումՙ,-ասաց նա:
Հովհաննեսի աչքի առաջ իր համագյուղացիներից երեքին, առավոտյան ժամը 7-ի կողմերը, ծեծելով նստեցրել են ոստիկանական մեքենա ու տարել: Մինչ այս պահը նա չգիտե թե որտեղ են իր համագյուղացիները. Մանգասարի Դավիթ, Աղաս Մերուժ եւ Մհեր:

ԱԿԱՆԱՏԵՍԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ. ՈՍՏԻԿԱՆԸ ԲԱՀԻ ԿՈԹՈՎ ԾԵԾՈՒՄ ԷՐ ԿՆՈՋԸ

Ականատեսի վկայությամբ, Պեժո 101 ՈՍ 02 պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդ-ոստիկանը, Թումանյան Մաշտոց խաչմերուկում ժամը 8:30-ի կողմերը, բահի կոթով հարվածներ էր տեղում մոտ 50-ին մոտ կնոջը, ով փորձում էր տեղեկություններ ստանալ, թե որտեղ են իր հարազատները, ովքեր գիշերը եղել են Ազատության հրապարակում:


ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ/Ժամը 17£05-ի դրությամբ/
[20:46] 01 Մարտի, 2008

1. Դավիթ Մաթեւոսյան (Ղեւոնդի)
2. Արմեն Օհանյան
3. Դավիթ Առաքելյան Կենտրոնի ոստիկանություն
4. Վահագն (Վարդգես) Հայոցյան Կենտրոնի ոստիկանություն
5. Արամ Մանուկյան Կենտրոն (ազատվել է)
6. Մասիս Այվազյան Կենտրոն
7. Լեւիկ Խաչատրյան Կենտրոն
8. Աշոտ Մանուկյան Կենտրոն
9. Մուշեղ Սաղաթելյան Կենտրոն
10. Հրանտ Բագրատյան Կենտրոն (ազատվել է)
11. Գագիկ Շամշյան (լրագրող) Քանաքեռի ոստիկանություն, (ազատվել է)
12. Կորյուն Մհերյան (Մարտունի) Մարտունու ոստիկանություն
13. Երվանդ Ավեյան (Մարտունի) Մարտունու ոստիկանություն
14. Վեմիր Մխիթարյան (Վարդենիկ) Մարտունու ոստիկանություն
15. Գեւորգ Սիմոնյան (Վարդենիկ) Մարտունու ոստիկանություն
16. Ծատուր Սեւոյան (Վարդենիկ) Մարտունու ոստիկանություն
ԱՆՀԱՅՏ Է ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ
1. Քրիստ Գասպարյան (Մանուկի)
2. Մանուել Գասպարյան (Մանուկի)
3. Տիգրան Բաղդասարյան (Արաբկիր)
4. Մարտին Պետրոսյան
5. Վահան Ասլանյան
6. Նարեկ Շահինյան (15 թաղամաս)
ՎԻՐԱՎՈՐՆԵՐ
1. Արամ Բարեղամյան Հանրապետական հիվանդանոց
2. Բաբկեն Աթոյան Հանրապետական հիվանդանոց
3. 3 հոգի Շտապ օգնության հիվանդանոց
4. 6 քաղաքացի 1 ոստիկան վերակենդանացման բաժնում Մասիվի հիվանդանոց
5. Իշխան Այվազյան 3 հիվանդանոց (սրտային)
6. Գագիկ Պետրոսյան 3 հիվանդանոց (սրտային)
7. Արմեն Պավլիկի Մարտիրոսյան 3 հիվանդանոց (ծակած վերք)
8. Սուրեն Վարդանի Վարդանյան 3 հիվանդանոց (չի պառկել)
9. Վարդան Արայիկի Հարությունյան 3 հիվանդանոց (չի պառկել)
10. Արմեն Գրիգորյան 3 հիվանդանոց (չի պառկել)
11. Գոռ Գնելի Աղաջանյան 3 հիվանդանոց (չի պառկել)
12. Գնել Գարեգինի Աղաջանյան 3 հիվանդանոց (չի պառկել)
13. Նաիրա Աղաջանյան 3 հիվանդանոց (չի պառկել)
14. Ռոման Մնացականյան 3 հիվանդանոց (չի պառկել)
15. Արման Ռուբենի Թադեւոսյան 3 հիվանդանոց (չի պառկել)
16. Արթուր Գոռի Ստեփանյան 3 հիվանդանոց (չի պառկել)
17. Արթուր Հարությունյան (Վանաձոր) 2 հիվանդանոց (գլխի վնասվածք, չի պառկել)
18. Գվիդոն Անտոնյան 2 հիվանդանոց (գլխի վնասվածք, չի պառկել)
19. Արմեն Ազարյան 2 հիվանդանոց (նեվրոլոգիայի բաժանմունք)
20. Գառնիկ Մովսիսյան Գրիգոր Լուսավորիչ
21. Ռաֆայել Բալբուրյան Գրիգոր Լուսավորիչ
22. Հովհաննես Մարգարյան Գրիգոր Լուսավորիչ
23. Անդրանիկ Կետիկյան Գրիգոր Լուսավորիչ
24. Հարություն Կարապետյան Գրիգոր Լուսավորիչ
25. Քաջիկ Հարությունյան Գրիգոր Լուսավորիչ
26. Արթուր Միրումյան Գրիգոր Լուսավորիչ
27. Նարեկ Ղազարյան Գրիգոր Լուսավորիչ
28. Դավիթ Հակոբյան Գրիգոր Լուսավորիչ
29. Ալբերտ Եղիազարյան 8-րդ հիվանդանոց (տարվել է Արաբկիրի ոստիկանություն)
30. 2 հոգի (1 դուրս է գրվել, մյուսը՝ հետազոտվում է գլխի վնասվածքի մասով) Էրեբունի բժշկական կենտրոն
31. Իշխան Այվազյան
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ

Комментариев нет: