суббота, 1 марта 2008 г.

a1plus news 01 march

՚ԾԵԾՈՂ ՀԱՏՈՒԿ ԽՈՒՄԲ ԿԱՙ
[18:46] 01 Մարտի, 2008
Մյասնիկյան արձանի հարակից հրապարակը այս պահին լիքն է մարդկանցով: Բացի այս հրապարակից լիքն են նաեւ հարակից Կոմայգին, Երեւանի քաղաքապետարանի շրջակայքն ու ‎ֆրանսիական եւ իտալական դեսպանատների շրջակայքը: Քիչ առաջ հարթակ բարձրացրին բարձրախոսներն ու միկրոֆոնները, որոնց ետեւից գնացել էր Նիկոլ Փաշինյանը: Հարթակին այս պահին ՚Հանրապետությունՙ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանը:
Հարթակին գտնվողները հանգստության կոչ էին մարդկանց, պարբերաբար հորդորում նրանց սադրանքների չենթարկվել: Մարդկանց մեջ հանդիպեցինք մի աղջկա, որին առավոտյան դասի գնալուց ոստիկանները հարձակվել ու ծեծել էին, իսկ հետո արցուքնաբեր գազ փչել աչքերին: Նա ամբողջովին դողում էր ու անընդմեջ լաց լինում:
Ոչ մի ոստիկան այս պահի դրությամբ Մյասնիկյանի արձանի մոտ չկա: Նրանց խիտ շարքերը կամաց-կամաց ցրվել ու գնացել էին: Ի դեպ, ոստիկաններից մի քանիսը մեզ խոստովանեցին, որ առավոտյան հարձակումը Ազատության հրապարակում գտնվող խաղաղ ցուցարարների վրա իրենք չեն արել: Իսկ նրանցից մեկն ասաց. ՚իրենք ծեծող չեն, եթե ծեծող լինեին հիմա գործի կանցնեինՙ: ՚Ծեծող հատուկ խումբ կա, իրենք են արելՙ,- ասաց նրանցից մեկը:


ՇՏԱԲԻ ՇՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
[18:40] 01 Մարտի, 2008
Ի գիտություն մեր համակիրներին եւ բոլոր ոչ անտարբեր քաղաքացիներին: Այս պահին հանրահավաքը տեղի է ունենում Ֆրանսիական դեսպանատանը հարող տարածքում: Բոլորը դեպի Ֆրանսիական դեսպանատանը հարող տարածք:
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ


ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ Է
[18:35] 01 Մարտի, 2008
՚Այս իշխանություններն ընդունակ են ամեն ինչի, բայց քանի դեռ արտակարգ դրություն չի հայտարարվել, ցանկացած բռնություն այս մարդկանց վրա ապօրինություն էՙ,- այսօր իր տանը հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Քանի դեռ արտակարգ դրություն չի հայտարարվել եւ պարետային ժամ չի հաստատվել, ինքնաբուխ հավաքները սահմանադրական երեւույթներ են, ըստ Տեր-Պետորսյանի. ՚Եւ մենք պարտավոր ենք դա վերահսկել, կառավարել, ղեկավարել. եթե ինձ հնարավորություն տրվի այստեղից դուրս գալու, ես ժողովրդի հետ պիտի լինեմՙ: Իսկ կհաջողվի՞ դուրս գալ: ՚Տնային կալանքն այսօր, վաղը կվերացնեն եւ չգիտեմ, կձերբակալեն, կտանեն չգիտեմ ուրՙ,-ասաց առաջին նախագահը եւ վստահեցրեց, որ ինքն այսօր ազատության մեջ է բացառապես այն բանի շնորհիվ, որ երեկ դիմել են ՍԴ եւ վերականգնվել է իր անձեռնմխելիությունը: Իսկ հետո ի՞նչ է լինելու. ՚Կգնանք, էլի կծեծեն՝ թող ծեծեն, էլի կջարդեն՝ թող ջարդեն, էլի կձերբակալեն, խնդիր չկաՙ:
Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղեկացրեց, որ եվրոպացի դիտորդների նախնական զեկույցը շատ վատն է եղել. եթե ձեզ թվում է, թե դրական է եղել գնահատականը՝ սխալվում եք, դրական մի քանի խոսք էր ասված ընտրությունների նախապատրաստման, օրենսդրության կատարելագործման եւ կազմակերպչական հարցերի մասին, իսկ ամբողջ ընթացքը գնահատված էր բացասական,իսկ ընտրությունների արդյունքների մասին ընդհանրապես գնահատական չկա:
՚Չեմ կարծում, թե ինչպես, մանավանդ այս դեպքից հետո կարելի է համարել, որ Հայաստանում ընտրություն է տեղի ունեցել: Հայաստանում տեղի ունեցածը ամենակոպիտ, ցինիկ, լկտի բռնություն է ոչ միայն կամքի, այլեւ մարմնի վրա, ֆիզիկական բռնություն: Մեր ժողովուրդը, որ չի ընդունելու այս ընտրությունների արդյունքները, ամեն հարմար պահի ընդվզելու է: տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք միշտ կոշտ ֆիզիկական շփումից խուսափել են, կարգադրված է եղել որեւէ շփում չունենալ իրավապահների հետ:
Ի դեպ, Տեր-Պետրոսյանը պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ ժողովրդի վրա բռնություն կիրառածները Ղարաբաղի հատուկ նշանակության գնդից են եղել, պատասխանեց, որ ծեծի ենթարկված մարդիկ կան իր մտերիմներից, վիրավոր, որոնք մասնավոր բժիշկների հսկողության տակ են, նրանք հարցազրույցներ տվել, որտեղ ասոմ են, որ իրենց ծեծողները խոսում եւ հայհոյում էին ղարաբաղցու բարբառով: ՙԲայց ասում եմ, որ ես չեմ լսել, եթե այդպես լինի, դա ինձ համար ամենացավալին կլինի, որովհետեւ այն սեպը, որ կար, այն ճեղքը, որ կար անլցնելի կլիներՙ,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նա հայտարարեց, որ քաղաքական գործունեությանը խանգարելու համար նախ պետք է քրեական գործ հարուցվի իր դեմ.՚Հաստատվի, որ ես հանցագործ եմ, դրանից հետո չգիտեմ,կա՞ն նման սանկցիաներ, օրինակ Ֆրանսիայում կա, ասենք 5 տարով քաղաքականությամբ զբաղեցվելու իրավունք չունեն, գիտեմ, այստեղ կա՞ նման բանՙ:
՚Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած պետական հեղաշրջման փորձՙ` այս անունով քրեական գործ է հարուցվել եւ այս մեկ շաբաթվա ընթացքում փորձում էին նյութեր հավաքել այդ գործի տակ, այստեղ հանցակազմ չկա, նախ դրել են վերնագիրը, հարուցել են քրեական գործ, ապա տվել հարյուրավոր սանկցիաներ եւ այդ սանկցիաներում գրել են, որ ասենք, Սերյոժա Սիրադեղյանը մեղադրվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած հեղաշրջման փորձի մեջ, այսինքն, հղում են կատարում մի թղթի, որի տակ նյութ գոյություն չունի, նրանց խնդիրն էր որեւէ բիզ, դատարկ պարկուճ գտնել եւ դնել Լեւոն Տեր-Պետրոսյանի անվան կողքին: Գործը հարուցվել է ընտրություններից հետոՙ,-ասաց նա:


ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՚ԱՆՑԵԼ Էՙ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋՈՎ
[18:01] 01 Մարտի, 2008
Հենց նոր լուր ստացանք, որ ՚Արարատՙ գինու գործարանի կողմից սլացող ոստիկանական ՈՒԱԶ69 մակնիշի մեքենան մխրճվել էՀայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարների մեջ. կան վրաերթի ենթարկվածներ: Քիչ առաջ տեղեկացանք, որ փակ է Գյումրի-Երեւան մայրուղին. թույլ չեն տալիս գալ Երեւան:


ԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ՀՂԻ ԿՆՈՋ ՎՐԱ
[18:00] 01 Մարտի, 2008
՚Երբ լսեցինք, որ մարդկանց դաժանաբար ծեծի են ենթարկել, ամուսնուս եւ երեխայիս հետ գնացինք այնտեղ/Մաշտոցի պողոտա/ եւ ականատես եղանք այդ բռնություններինՙ,- պատմում է Էդիտա Դոլունցը, ով այսօր ՚Ա1+ՙ-ին է տրամադրել իր տեսախցիկով նկարահանած տեսնայութը: ՚Ավտոբուսներով հատուկ ծեծողներ էին բերում, դրանք խառնվում էին խաղաղ մարդկանց մեջ ու ջարդի էին ենթարկում նրանցՙ,- հուզված պատմում է հղի կինը, ով քիչ էր մնում դառնար իշխանությունների դաժանության զոհը:
՚Երբ ոստիկաններից մեկը նկատեց, որ ես նկարահանում եմ, մի հաստավիզ ՚եզիՙ ուղարկեցին, որ խլի տեսախցիկս, ես շարունակեցի նկարահանել, նա ձեռքը գցեց որ տեսախցիկս վերցնի, ես շրջվեցի եւ փախաՙ,- պատմում Էդիտա Դոլունցը, ով ընտանիքի հետ միասին տաս օր անցկացրել է Ազատության հրապարակում:
՚Երեք հաստավիզներ վազում էին իմ հետեւից, հետո ընկերուհիս ոստիկաններին գոռաց, թե ընկերուհիս հղի է, չդիպչեք նրանՙ,- արցունքների միջից արտաբերում է հղի կինը,- չծեծեցին, բայց քաշքշեցին, ուզում էին տեսախցիկը խլելՙ: Էդիտան հասցրել է տեսախցիկը փոխանցել մի պատահական մարդու, ում ձեռքից տեսախցիկն ընկնելով կոտրվել է, սակայն տեսագրությունը պահպանվել է:
՚Ոստիկանները կարծեցին, թե խցիկի կոտրվելուց հետո, տեսանյութը ջնջվելու է եւ չվերցրեցին այն, մարդկանցից մեկը հետո ինձ փողոնցեց կոտրված տեսախցիկըՙ,- պատմում է Էդիտա Դոլունցը, ով չի վախեցել տեղի ունեցածից հետո եւ պատրաստվում է մասնակցել կայանալիք հանրահավաքին:


՚ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏԻՑ ՉԳՆԱՔ ՙ
[17:59] 01 Մարտի, 2008

ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին մամլո քարտուղար Լեւոն Զուրաբյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց հավաքված ցուցարարներին քիչ առաջ կոչ է արել՝ չհեռանալ այնտեղից: ՚Սիրելի ժողովուրդ, ես հենց նոր հանդիպեցի Լեւոն Տեր-Պետրասյանի հետ, կանգնում ենք այստեղ, տեղից չենք շարժվում, մինչեւ չլինի իր հրահանգը, որը դուք կլսեք անձամբ իրենիցՙ,- ասել է Զուրաբյանը:
Այս պահին դեսպանատան մոտ են եկել Ստեփան Դեմիրճյանը, Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Սուքիասյանը, Արամ Սարգսյանը:

ԹԵՐԻ ԴԵՎԻՍԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ
[16:36] 01 Մարտի, 2008

՚Ես շատ անհանգստացած եմ վիրավորների մասին հաղորագրություններով, երբ անվտանգության աշխատողները փորձեցին ցրել ցուցարարներին Երեւանում այս առավոտ: Եթե այս հաղորդագրությունները հաստատվեն, բոլոր հայտարարությունները չափից ավելի զինված ուժերը օգտագործելու վերաբերյալ պետք է հետաքննել: Շատ կարեւոր է նաեւ կանխել հետագա բռնություններըՙ,-հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Թեւիսը:
՚Ես նաեւ անհանգստացած եմ այն հայտարարությամբ որ նախագահական թեկնածու, Նախկին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանը գտնվում է տնային կալանքի տակ: Եթե դա ճիշտ է, ապա նա անմիջապես պետք է ազատ արձակվի: Եթե նա մեղադրվում է հանցանք կատարելու մեջ, նա պետք է համապատասխան պատասխանատվության ենթարկվի եւ մեղավոր ճանաչվի դատարանի կողմից ինչպես բոլորը: Ժողովրդարարության մեջ չի կարելի ձերբակալել քաղաքական ընդիմադիրների կամայականորենՙ,-ասվում է նրա հայտարության մեջ:


՚ԻՄ ԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՄԲ ՆՐԱՆՔ 10 ՕՐ ՉԵՆ ԴԻՄԱՆԱՙ
[16:31] 01 Մարտի, 2008
՚Ես ժամանակ չեմ ունեցել իրավիճակը վերլուծելու համար, եւ դրա համար նաեւ չկա բավարար տեղեկատվություն, որովհետեւ ես անգամ իմ ընկերներից շատերի հետ կապից եմ զրկված, բայց իմ զգացողությամբ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վերջացած են: Իմ զգացողությամբ, նրանք տասը օր չեն դիմանա Հայաստանումՙ, -այսօր իր տանը հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Տեր-Պետրոսյանը նկատեց, որ դիմելու են օրենքով եւ սահմանադրությամբ թույլատրված բոլոր միջոցներին, կրկին դիմելու են քաղաքապետարան եւ հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու համար իրազեկելով քաղաքապետին, եթե իրազեկումը մերժեն, իրենք կանեն ինքնաբուխ միջոցառումներ:
Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանը չբացառեց, որ գործը կարող է անգամ ՍԴ չհասնել եւ ԿԸՀ-ն ստիպված լինի վերանայել ընտրության արդյունքների վերաբերյալ իր որոշումը: Սահմանադրական դատարանի հետ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը հույսը չի կորցնում, ընդգծելով, որ կարող է իրենց դիմումը բավարարվել եւ ընտրությունները ճանաչվեն անվավեր:
Տեր-Պետրոսյանը պատասխանելով ՚Ա1+ՙ-ի հարցին, թե ով է կրում պատասխանատվություն մարտի 1-ի դեպքերի համար, ասաց, որ հավասարապես պատասխանատու են եւ գործող եւ ՚ընտրյալՙ նախագահները. ՚Եթե ես լինեի ՚ընտրյալՙ նախագահ, ես ոչ մի մի լծակ չէի ունենա, բայց Սերժ Սարգսյանը վարչապետ է եւ նրան են ենթարկվում բոլոր ուժային կառույցներըՙ: Ըստ նրա` Սերժ Սարգսյանը չի կարող ամբողջ աշխարհի կողմից ընդունվել, որպես նախագահ, եթե նա ինչ-որ հրաշքով մնա այդ պաշտոնում, ապա չի կարող համարվել լեգիտիմ նախագահ: ՚Ես չեմ պատկերացնում, որ այս խայտառակ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը լինի լեգիտիմ նախագահ եւ կարողանա ղեկավարել այն ժողովրդին, որը չի հանդուրժում նրանՙ,- ասուլիսի ընթացքում հայտարարեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա կզարմանա, եթե արտաքին աշխարհն ընդունի Հայաստանի իշխանությունների մարտի 1-ի իրականացրած բռնությունները՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ, հատկապես այն հորդորներից ու կոչերից հետո, որ տարբեր միջազգային կառույցներ հղել են ՀՀ իշխանություններին:
՚Ես չեմ հասկանա, թե ինչպես է միջազգային հանրությունը հանդուրժելու այս գիշեր տեղի ունեցածըՙ,-ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա կարծիքով Ռոբերտ Քոչարյանն այսօր մարտահրավեր է նետել միջազգային հանրությանը, այն կառույցներին, ովքեր հորդորում էին ուժ չկիրառել:
Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքով, իշխանությունն օգտվեց այն հանգամանքից, որ Հայաստանում չեն բարձրաստիճան եվրոպացի դիվանագետները, դիտորդների զգալի մասը, օտարերկրյա լրագրողները, որ համաշխարհային մամուլի ուշադրությունը կենտրոնացել է Ռուսաստանի նախագահի ընտրությունների վրա ու այսօր Հայաստանը, որպես ՚իզգոյ պետությունՙ ուշադրությունից դուրս է գտնվում: Առաջին նախագահը տեղեկացրեց նաեւ, որ դիվանագիտական կորպուսը տեղեկացվել է կատարվող դեպքերի, վայրագությունների մասին:
Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, թե միջազգային դիվանագետների հետ զրույցներում Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում է, թե բանակցությունների մեջ է Լեւոն Տեր- Պետրոսյանի հետ. նման բան չկա, չի եղել. ՚Երկու օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, որի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը Պուտինին հավաստիացրել է, որ ուժ չի կիրառվի խաղաղ ցուցարարների հանդեպ: Պուտինն ուժի կիրառումն անթույլատրելի է համարել: Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը Պուտինին վստահեցրել է, որ ինքը լուրջ բանակցության մեջ է ինձ հետՙ,- պատմեց Տեր-Պետրոսյանը: Նա տեղեկացրեց, որ իր հետ որեւէ բանակցություն չի եղել, բայց դա չի նշանակում, որ եթե լիներ, ինքը կարձագանքեր դրան:
Ի դեպ, Տեր-Պետրոսյանն այսօր ասաց՝ շատ կուզեր, որ գործող իշխանությունն այնքան մաքուր լիներ, որ կարողանար հեռանալ այնպես, ինչպես հեռացան իրենք. ՚Ես երջանիկ կլինեի, որ իրենք այդպես խրված չլինեին եւ այսպես ժողովրդի արյունը թափելու գնով չփորձեին պահպանել իրենց իշխանությունըՙ:
Ըստ նրա` բայց ՚նրանք այնպիսի հանցավոր բագաժ ունեն, գումարած հոկտեմբերի 27-ի համար իրենց պատասխանատվությունը, որ չեն կարող հանգիստ հեռանալՙ:



ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
[14:43] 01 Մարտի, 2008
Ֆրանսիական դեսպանատան մոտ հավաքված բազմաթիվ մարդկանց միջեւ կանգնած ոստիկանները մի կողմ քաշվեցին եւ մարդկանց երկու խմբերը ծափահարությունների ներքո միացան իրար: Այս պահին մարդկանց նոր խմբեր են միանում նրանց:
Բանակցությունների արդյունքում ոստիկանները թույլատրել են հանրահավաք անցկացնել Մատենադարանի մոտ, սակայն մարդիկ դեռ չեն ցանկանում գնալ այնտեղ, այլ սպասում են Լեւոն Տեր-Պետրոսյանին: ՚Թող մեր նախագահը անձամբ գա հայտարարի, նոր տեղներիցս կշարժվենքՙ,- ասում են դեսպանատան առջեւ հավաքված մարդիկ: Մարդկանցից շատերն էլ ցանկանում են վերադառնալ այս օրերին արդեն հարազատ դարձած Ազատության հրապարակ:



ՀՈՍԱՆՔԱԶՐԿՎԵՑԻՆ
[14:21] 01 Մարտի, 2008
Գյումրիի ՚Ցայգՙ հեռուստաընկերությունը, որն ուղիղ կապ էր հաստատել եւ հեռարձակել էր այժմ Երեւանում տեղի ունԵցող իրադարձությունները, քիչ առաջ ՚եթերազրկվելՙ է: Հոսանքազրկվել է հեռուստաընկերության շենքը, ինչի պատճառով հեռուստաընկերության աշխատանքները դադարեցվել են: Նշենք, որ նույն շենքում գործում է նաեւ ՚Ռադիո հայՙ-ի Գյումրիի մասնաճյուղը:
Գ յումրիի ՚Գալաՙ հեռուստաընկերությունից քիչ առաջ ՚Ա1+ՙ-ին տեղեկացրին, որ իրենց հեռուստաընկերության շենքը եւս ամբողջովին հոսանքազրկվել է:


ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ
[14:20] 01 Մարտի, 2008
Այսօր առավոտվանից Կենտրոնի Ոստիկանության բաժին են բերման են ենթարկվում խաղաղ ցուցարարները: ՚ժառանգությունՙ կուսակցության պատգամավորներին թույլ չեն տալիս մտնել Ոստիկանության շենք: Փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը պատգամավորներին հայտնել է, որ պատգամավորներին ոստիկանության բաժիներ մուտք գործելը արգելելու հրահանգ չի եղել, սակայն ոստիկանությունում նույնիսկ դուռը բաց չեն անում նրանց առաջ:
Առավոտյան, երբ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Ոստիկանության մուտքի մոտ է եղել, բերել են մոտ 15 մարդու արդեն ձերբակալված: Ապա Կենտրոնի ոստիկանությունից դուրս են հանել եւ տարել տարբեր ուղղություններով եւ ոչինչ չեն հայտնել: ՚Դրանից հետո նորից մարդկանց բերեցին ոստիկանություն` մոտ 15 հոգու եւ թույլ չտվեցին իմանալ, թե ովքեր են: Կենտրոնի ոստիկանության բաժնից բարձրաստիճան պաշտոնյաններից Մխիթարյան ազգանունով մեկը մեզ խոստացել է, որ կես ժամից ներս կմտնանք, սակայն կես ժամը վաղուց անցել է եւ մեզ ոչինչ չեն ասումՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց ՚Ժառանգությունՙ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
՚Ա1+ՙ-ի այնտեղ գտնվելու պահին ոստիկանություն մուտքի մոտ Շտապօգնության մեքենա էր կանգած եւ շենքից բժիշկ դուրս եկավ: Բժիշկը հրաժարվեց ներկայանալ եւ որեւէ տեղեկատվություն հայտնել, թե ներսում քանի մարդ կա: ՚Ես չեմ եկել, որ մարդկանց հաշվեմՙ,- ասաց նա եւ փորձեց հեռանալ, սակայն հավաքվածները բժիշկին թույլ չտվեին հեռանալ եւ հետաքրքրվեցին ներսում գտնվողների առաղջական վիճակով:
՚Շատ ծանր վնասվածքներ չենՙ,- դժկամությամբ ասաց նա, եւ նշեց, իրեն կանչել Գարիկ անունով 60-ն անց մի տղամարդու համար, որի ճնշումը բարձրացել է: Երբ բժիշկն ուզում էր հեռանալ, ոստիկանությունից նրան կրկին հետ կանչեցին ներս եւ այս անգամ նա արդեն դուրս եկավ երկու ոստիկանի ուղղեկցությամբ եւ այն ցուցարարի հետ, որի համար բժիշկ էին կանչել: Ցուցարարը դժվարությամբ բարձրացավ Շտապօգնության մեքենան եւ մեր այն հարցին, թե ինչպես է` դժվարությամբ գլուխը շարժեց:


ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅԱՑՔՈՎ
[14:16] 01 Մարտի, 2008

ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Լեւոն Տեր-Պետրոսյանն ամենաերկարն է գտնվել ՚Ազատությանՙ հրապարակում, եւ այսօր տնային կալանքի պայմաններում ասուլիս անցկացրեց, որին ներիկա էին նաեւ միջազգային լրագրողներ: Դեպքի մասին մանրամասն պատմում է ՀՀ Առաջին նախագահը.
՚Ինչ եմ անձամբ տեսել. առավոտյան ժամը 6-ին ինձ արթնացրին ու ասացին, որ շարժ կա Փարաքարից եւ Դավիթաշենից, ներքին զորքերի եւ հատուկ զորամասի, բայց առանց զինտեխնիակայի, այսինքն, ոչ ջրցան մեքենաներ, ոչ զրահապատ մեքենաներ, եւ այլն, հիմնականում մարդատար մեքնենաներով, որոնց հետեւից բեռնատար մեքնենաներով զինվորներ՝ կարմիր բերետավորներ, կանաչ կապույտ: Ինձ արթնացրին, ես խոսեցի մարդկանց հետ, մենք չէինք կարծում, որ որեւէ բան տեղի կունենա, որովհետեւ նրան ահազանգեր ամեն գիշեր ստանում էինք, շարժվեցին, ետ գնացինք, տեղաշարժ կա, տեխնիկա են հանում. ամեն գիշեր 10-20 ահազանգ էինք ստանում, ու թվաց, թե հերթական ահազանգն է եւ հանգիստ էինք, բոլոր դեպքերում մենք միացրինք միկրոֆոնները, որպեսզի եթե տեսնենք լրջանում է, կարողանանք ժողովրդի հետ խոսել: Շատ արագ մոտավորապես 6.30-40 երեւացին, նախ շրջակա փողոցներում պտտվեցին,հետո միանգամից հայտնվեցին հրապարակում: շարքերով ես տեսա աջ կողմից եւ ձախ կողմից, դիմացից չեմ տեսել: Եկան շարվեցին ժողովրդի առջեւ. իսկ ժողովուրդը հրապարակում էր, դեմ դիմաց 5 մետրի վրա: Ես միկրոֆոնից ժողովրդին ասացի հետեւյալը. ես խնդրում եմ համբերություն, հանգստություն, ոչ մի ընդվզում, ոչ մի բողոք, ոչ մի գոչյուն, ասացի` սպասեք, ասացի` ոչ մի կոնտակտ, ոչ մի շփում: Տեսնենք` ոստիկանությունը մեզնից ինչ է ուզում: Սա եղել է իմ վերջին խոսքը: Շարքերը ոստիկանական շարժվեցին առաջ եւ սկսեցին ջարդել ժողովրդին, երկու բան եմ տեսել. մահակներ եւ էլեկտրոշոկի կայծեր, անընդհատ կապույտը կայծերն էին, ուրիշ բան չի եղել, ոչ հրազեն, ոչ խլացուցիչ արկեր, ոչ գազ, ոչ արցունքաբեր գազ, ոչ ջրցան մեքենա: Այս երկու գործիքն է կիրառվել պաշտպանական: Իհարկե, ժողովրդի կողմից եղավ դիմադրություն, ծեծկռռտուք, ես տեսել եմ միայն աջ մասից: Մի քանի վայրկյան հետո հարթակում հայտնվեցին նախագահի պահպանության ծառայության աշխատակազմի սպաները՝ Գրիշա Սարկիսովի գլխավորությամբ: Իմ թիկնապահներն ինձ պաշտպանում էին, 5 թիկնապահ օրինական, որոնք նույն այդ ծառայության բաժանմունքն է, եւ նրանք ենթարկվում են Գրիշա Սարկիսովին եւ իմ ծառայության պետը գնդապետ Սմբատ Գասպարյանը, իմ տղաները ինձ պաշտպանեցին, բայց նրանք հաղթանդամ էին, ու կարողացան իմ տղաներին մեկուսացնել, իմ թեւերը ոլորելով մի թեւս մտավ Գրիշա Սարկիսովը, մյուս թեւս մեկ ուրիշը եւ իջեցրին հարթակից, եւ փորձեցին դուրս հրավիրել հրապարակից, իմ տղաները եկան ինձ շրջապատեցին, ես ասացի, որ դուրս չեմ գա հրապարակից, ինձ ձերբակալեք, ես կգամ միայն ձեռնաշղթաներով, կամ ձեռքերս ոլորելով, խնդրեմ, ասացի, դիմեք Աղվան Հովսեփյանին, թող սանկցիա տա, եթե սա համարում եք անօրինական հանրահավաք, ապա այդ անօրինական հավաքը ես եմ կազմակերպել, ուրիշ պատասխպանատու չկա եւ միայն այս պայմանով դուրս կգամ հրապարակից: Շատ կարճ տեւեց 10-15 րոպե հետո հրապարակը մաքուր էր, մարդ չկար եւ լցված էր ամբողջությամբ ոստիկաններով, բացի այն ոստիկաններից, ովքեր բուն գործողությունն էին կատարել, նաեւ մի քանի շարքով շրջափակված էր օպերան, փողոցում էլ կար այդպիսի շարքեր, սկսեցին ավիրել դինամիկները հարթակի, բոլոր վրանները կործանեցին, անմիջապես սկսեցին ինչ-որ բաներ փնտրել, ինչ-որ ձողեր, տեսա, որ իրենք էլ են այդ ձողերը լցնում, իրենք օպերատորներ ունեին, նկարում էին, ձեռքները դռնած, սպաների, գնդապետների, փոխգնդապետների այդ տեսակ բաներ տեսա հրապարակ մտնելիս. օպերատորներն այդ ամենը նկարում էին, մեկը նույնիսկ ինձ փորձեց նկարել, ես նրան ձեռքով ողջույն ուղարկեցի, անմիջապես ամաչեց, շրջվեց: Ես այդտեղ մնացի մինչեւ 8.35՝ մոտ 2 ժամ: Ես նստեցի ծխեցի, ջուր խմեցի, ոչ ոք այլեւս ինձ չմոտեցավ, նորից Սարկիսովը մոտեցավ ինձ, թե պետք է գնաք այստեղից, ես ասացի, որ նույն պայմանով, ուրիշ ոչ մի պայմանով ես այստեղից չեմ գնա. մի քանի անգամ էլ գնաց-եկավ, երեւի խորհրդակցում էր վերեւների հետ, հետո եկան շարքով իմ թիկնապահներին շարքով մի կողմ հրեցին, ես մնացի մենակ. ինձ հրավիրեցին մեքենա, ոստիկանական մեքենա էին բերել, ես ասացի չեմ նստում, պնդրեմ, ձեռքերս ոլորի տար, նա այդպես էլ արեց, նստեցրեց մեքնենա շատ արագ բերեց տուն, հետո պարզվեց, որ իմ երկու դարպասները փակել են: Երբ դա իմացա, իմ թիկնազորի պետին ուղարկեցի, ճշտելու, թե ինչ կարգավիչճակով եմ, տնայինկալանք է, թե ոչ: Ասացին, որ այդպիսի սանկցաի չկա, բայց իրենց ասել են, որ ես իրավունք չունեմ տնից դուրս գալու, սա մեկ եւ երկորրդ, ասել են, որ ոչ ոք իրավունք չունի իմ տուն գալու: Իմ մի քանի ընկերներ փորձել են գալ, նրանց չեն թողել: Ստեփան Դեմիրճյանն է փորձել գալ, կրկին չեն թողել: Սա է ամբողջ պատմությունը: Հրապարակից նույնիսկ փորձեցինք կապ հաստատել մեր ընկերների հետ, 4-5 հոգու հետ կարողացել եմ կապվել, մնացածների հետ ոչ: Կան վիրավորներ՝ արյունլվա, իմ աչքով եմ տեսել, մի երիտասարդի, որը փախել էր ոչ այն ուղղությամբ, որ պետք էր, այլ ուղիղ ոստիկանների մոտ, նրան 7-8 ոստիկան քացիներով ու մահակներով ուղղակի կսպանեին, եթե իմ տղաները չփրկեին, նրանք երկու հոգու փրկեցինՙ:
Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ տեղեկացրեց շատ կարեւոր մի փաստի մասին, ոչ մի զգուշացում չի եղել ոստիկանության կողմից. ՚Եթե զգուշացնեին, գուցե մարդիկ ցրվեին, բայց ոչ մի բառ չեն ասել, իմ խոսքերից 10-15 վայրկյան անց իմ թեւերը ոլորելով իջեցրին հարթակից, եւ սկսեցին հարձակումըՙ:


՚Ո՞ՒՐ ԷԻՔ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՙ
[13:58] 01 Մարտի, 2008

ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Ժամը 10:30-ից սկսած Ազատության հրապարակից լուսադեմին ուժի կիրառմամբ դուրս բերված մարդիկ, ւ ձերբակալվածների ու անհետ կորածների հարազատները, նաեւ շարքային քաղաքացիներ, որոնց ոստիկանության աշխատակիցներն ու հատուկ ջոկատայինները ծեծում էին որտեղ որ պատահի, տարերայնորեն հավաքվեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Այստեղ ոստիկանությունն արդեն խիտ շարքերով կանգնած էր:
Հավաքվածները, որոնք չեն էլ թաքցնում իրենց վրովմունքը, գնալով ավելանում էին ու վանկարկում` ՚Լեւոն, նախագահՙ, ՚Ազատությունՙ, ՚Պայքար, պայքար մինչեւ վերջՙ, ՚Սերժիկ, հեռացիրՙ:
Դեսպանատան ներկայացուցիչներից որեւէ մեկը դեռեւս չի հանդիպել ցուցարարներին: Փոխարենը ցուցարարներին արդեն 40 րոպե անց միացել են Հյուսիսային Պողոտայով երթ կազմակերպածների եւ քաղաքացիների նոր խմբեր: Քիչ անց ժամանեցին նաեւ ոստիկանության սաղավարտավոր, վահաններով եւ մահակներով զինված աշխատակիցներ ու հատուկ ջոկատայիններ, որոնք փորձում են շրջափակման մեջ առնել ցուցարարներին, բայց նրանք շարունակում են վանկարկել` ՚Հայեր, միացեքՙ:
Գրիգոր Լուսավորիչի փողոցի երթեւեկությունը գրեթե կանգնած է, մարդիկ երթուղային տաքսիներից իջնում եւ միանում են հավաքվածներին, անցնող մեքենաների վարորդները ազդակներով եւ բռունցքներով իրենց համերաշխությունն էին հայտնում ցուցարարներին:
Երեկու տրոլեյբուսներ փակել են ավտոմեքենաների ճանապարհը, դրանց վրա ցուցարարները փակցրեցին ՚Հաղթելու ենքՙ մակագրությամբ պաստառներ: Կենտրոնի համայնքին պատկանող մի աղբատար բերեց եւ հենց փողոցի կենտրոնում թափեց այն ամենը, ինչ ոստիկանության գրոհից հետո մնացել էր Ազատության հրապարակում եւ դուրս էր բերվել որպես աղբ` վրաններ, արյունոտ ներքնակներ, երեխայի կոշիկ, սնունդ եւ այլն: Դրանից հետո ցուցարարներից ոմանք զսպում էին հավաքվածներին` ոստիկանության վրա չգրոհելու համար, որոնք գոռում էին` հաղթելու ենք եւ ՚Արթուր, դավաճանՙ:
Դեպանատան առջեւ հավաքվածների թվում էր նաեւ ԱԺ ՚Ժառանգությունՙ խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, եկավ նաեւ ՀՀ օմբուդսմենը: Մարդիկ նրան հարցնում էին, թե` մարդու իրավունքների պաշտպան եք, ո՞ւր էիք, մարդու իրավունքների պաշտպան էիք: ՚Էն ինչ կատարվեց Օպերայում, հիմա էստեղ շարունակվում էՙ,- օմբուդսմենին նախազգուշացնում էին մարդիկ:
Հիշեցնենք, որ ժամը 15:00-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ նախատեսված էր հանրահավաք:


՚ԾԵԾՎԱԾ ԵՐԵԽԱՅԻՆ ԳՐԿԻՑՍ ԽԼԵՑԻՆՙ
[13:47] 01 Մարտի, 2008
Այս պահին Ֆրանսիական դեսպանատան մոտ շարւնակվում են բանակցությունները ոստիկանության հետ, այնտեղ են գտնվում ՚Ժառանգությանՙ խմբակցության ԱԺ պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Նրանք ցանկանում են հանդիպել Ֆրանսիայի դեսպանի հետ, սակայն վերջինս դեռեւս չի արձագանքել պատգամավորների կոչին:
Անահիտ Բախշյանը ոստիկանությանը առաջարկել է թույլ տալ մարդկանց հանրահավաք անցկացնել Ազատության կամ Հանրապետության հրապարակում, ոստիկաններն էլ իրենց հերթին առաջարկում են Վազգեն Սարգսյանի անվան մարզահամալիրում կամ կայարանում անցկացնել հանրահավաքը, ինչի հետ մարդիկ չեն համաձայնել: ՚Մեզ ուզում են քաղաքի կենտրոնից ցրեն, որ մարդիկ չտեսնեն, թե ինչ է կատարվումՙ,- այսպես են ոստիկանների առաջարկը մեկնաբանում մարդիկ:
ԱԺ պատգամավորները ՚Ա1+ՙ-ին տեղեկացրել են, որ Կենտրոնի ոստիկանություն են բերվել բազմաթիվ մարդկանց: ՚Նույնիսկ 12-13 տարեկան ծեծված երեխային խլեցին գրկիցս ու տարան ոստիկանության բաժանմունքՙ,- ասաց Զարուհի Փոստանջյանը:


ՄԱՐԴԿԱՆՑ ԱՐԳԵԼՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ ՄՈՏԵՆԱԼ
[13:26] 01 Մարտի, 2008

ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը քիչ առաջ բանակցել է ոստիկանության հետ եւ Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված բազմաթիվ մարդկանց հայտարարել է, որ ոստիկանները թույլ կտան նրանց միանալ նաեւ մյուս ցուցարարներին եւ երթով շարժվել դեպի Վազգեն Սարգսյանի անվան մարզահամալիր եւ այնտեղ անցկացնել հանրահավաք:
Քաղաքապետարանի եւ Ֆրանսիական դեսպանատան մոտ հավաքված մարդկանց միջեւ ոստիկաններ են կանգնած, որոնք արգելում են մարդկանց մոտենալ իրար: Սակայն մարդկանց այդքան էլ դուր չի եկել օմբուդսմենի առաջարկը: Ելույթ է ունեցել նաեւ Երջանիկ Աբգարյանը, ով Լեւոն Տեր-Պետրոսյանի անունից կոչ է արել ժողովրդին հանդարտվել եւ շարժվել դեպի Վազգեն Սարգսյանի անվան մարզահամալիր: Արմեն Հարությունյանը նաեւ խսոտացել է, որ անձամբ կուղեկցի մարդկանց դեպի մարզահամալիր եւ որ ոչ մի ոստիկան նրանց չի խոչընդոտի: Բանակցությունները շարունակվում են:


ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ԵՆ
[13:05] 01 Մարտի, 2008

Քիչ առաջ վերադարձանք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից, որտեղ Ազատության հրապարակից տեղափոխել էին 7 վիրավորների:
Կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գագիկ Մանուկյան ՚Ա1+ՙ-ին հայտնեց, հիմա հիվանդանոցում գտնվող 7 վիրավորների վիճակը բավարար է: Նա հայտնեց, որ շտապ օգնության մեքենայով 2 վիրավորների բերել են առավոտյան ժամը 7:40-ին, ապա 2 վիրավոր էլ բերել են 7:45 - ին, ապա 8.05-ին նորից մեկ հիվանդ, իսկ 10:10 րոպե 2 հիվանդ եւս բերել են:
՚Ընդունած հիվանդները բոլորը տղամարդիկ են, մենք անմիջապես տագնապ արեցինք, բժիշկներով խորհրդակցեցինք ու հետազոտումից հետո համապատասխան բաժանմունքներում օգնություն ցույց տվեցինքՙ,-պատմեց բժիշկը:
Ըստ նրա` 4-ի մոտ կա գլխներին` վերքեր, որոնք արդեն մշակվել ու կարվել են, 2-ի մոտ կոտրվածքներ կան, մեկը բրոնխիալ ասթմայով հիվանդ է, ով բժշկի հավաստմամբ նախօրեին եւս դիմել էր իրենց եւ վիճակը կայունացրել էին:
՚Որեւէ մեկը գիտակցության կորուստ չի ունեցել, որովայնի խոռոչում արյուն կամ հեղուկ չենք հայտնաբերել, դեռ մնալու են բժշկական հսկողության ներքոՙ,-հայտնեց Գագիկ Մանուկյանը: Վիրավորների Գառնիկ Հայրապետյանը պատմեց, որ հարձակումը Ազատության հրապարակում եղել է ժամը 6.20-ի կողմերը:
՚Հանգիստ քնած էինք, ասացին գրաժդանսկի մարդիկ են եկել, բայց մյուս կողմից հասան, սկսեցին ծեծել, կողքիս կին կար, ինքն գետնին թպրտում էր, երեխան էլ, էլ չեմ հիշում ինչ եղավՙ,-պատմեց նա:
Ազատամատիկ, 2-րդ կարգի հաշմանդամ Քաջիկ Հարությունյանն էլ պատմում է, որ հարձակման ժամանակ ՚մի հոգուն մի քանի հոգով էին ծեծում, քնած էինք, չհասցրեցինք անգամ պաշտպանվել, ինչ դիմադրությունՙ:
Ազատամարտիկի կողքին մահճակալին պառկած էր նաեւ 25-ամյա Արթուր Միրումյանը, ով Ազատության հրապարակում չի եղել եւ ամենեւին էլ կապ չի ունեցել ընդդիմության հետ:
՚Առավոտյան շուտ պապան խանութ էր գնացել, մենք իմացանք, որ քաղաքում վիճակը խառն ա, պապան էլ հա չկար, իջանք պապային գտնելու, Ավովյան փողոցի վրա մեզ վրա հարձակվեցին, մամային հայհոյեցին, ես էլ ասացի, թե ինչու եք հայհոյում, քաշեցին գցեցին գետնին ու սկսեցին ծեծելՙ,-պատմեց նա:
Հիվանդանոցից դուրս գալիս հանդիպեցինք Արթուրի ծնողներին, ովքեր վրդովված դես ու դեն էին անում, տեղեկություն չունեին որդու վիճակից:
՚Չէի ուզում, որ տղաս գա, մանավանդ, որ հանգիստ քնած էր իր համար, հարձակվում դաժան ծեծում էին բոլորին, մենք կապ չունեինքՙ,-պատմեց մայրը Զեմֆիրա Ղազարյանը:



ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ/ լրացված 13.14-ի դրությամբ/
[12:56] 01 Մարտի, 2008

Քիչ առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը տարածեց այսօր Ազատության հրապարակում ձերբակալվածների նախնական ցուցակը:
1. Դավիթ Մաթեւոսյան
2. Արմեն Օհանյան
3. Դավիթ Առաքելյան Կենտրոնի ոստիկանություն
4. Վահագն (Վարդգես) Հայոցյան Կենտրոնի ոստիկանություն
5. Արամ Մանուկյան Կենտրոնի ոստիկանություն
6. Մասիս Այվազյան
7. Լեւիկ Խաչատրյան
8. Հրանտ Բագրատյան
9. Գագիկ Շամշյան (լրագրող) Քանաքեռի ոստիկանություն
10 Կորյուն Մհերյան (Մարտունի)
11 Վեմիր Մխիթարյան (Վարդենիս)
ԱՆՀԱՅՏ Է ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ
1. Վահագն Խաչատրյան
2. Ալեքսանդր Արզումանյան
3. Արարատ Զուրաբյան
4. Քրիստ Մանուկյան (Մանուկի)
5. Մանուել Մանուկյան (Մանուկի)
6. Տիգրան Բաղդասարյան /Արաբկիր/
ՎԻՐԱՎՈՐՆԵՐ
1. Արամ Բարեղամյան ՚Հանրապետությունՙ
2. Բաբկեն Աթոյան ՚Հանրապետությունՙ
3. 3 հոգի Շտապ օգնության
4. 6 քաղաքացի 1 ոստիկան վերակենդանացման բաժնում Մասիվի հիվանդանոց



ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ
[12:40] 01 Մարտի, 2008
Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ ձերբակալված է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ ականատեսների` նա նաեւ դաժան ծեծի է ենթարկվել:
Տեղեկություններ էին տարածվել, որ ձերբակալված է նաեւ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ըստ շտաբի, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:


ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԴԵՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
[12:16] 01 Մարտի, 2008

Այն պահին, երբ ոստիկանությունը շրջապատել էր Խաչատուր Սուքիասյանի տունը եւ սկսել խուզարկություն կատարել, ժողովուրդը հավաքվել էր Խաչատուր Սուքիասյանի տան մոտ եւ վանկարկում էր ՚Լեւոն նախագահՙ, ՚Հաղթանակՙ:
Զինված ոստիկանները թույլ չէին տալիս ժողովրդին մտնել բակ, ինչն ավելի բորբոքեց ժողովրդին: Նրանք միայն հայտնեցին, որ քրեական գործ է հարուցված Սուքիասյանի նկատմամբ, իսկ թե ինչ մեղադրանքով կամ առիթով` չպարզաբանեցին: ՚Մենք վախենալու բան չունենք: Մենք ազատ մարդիկ ենք: Դուք եք ստրուկը, որ եկել եք ստեղ ու դրանց հրամաններն ենք կատարումՙ,- բղավում էին հավաքվածները եւ ՚Խաչատուր, Խաչատուրՙ վանկարակելով պահանջում հեռանալ ոստիկաններին:
՚Ձեզ Արթուրիկներ են, պետք, որ պաշտոն ստանան, հանգստանան, քարտուղարուհիյա դարձելՙ,- զարյացած ասում էին Սուքիասյանների տան մոտ հավաքված ժողովուրդը: Ժողովրդին փորձեց հանգստացենել Խաչատուր Սուքիասյանի հայրը` Ալբերտ Սուքիասյանը, եւ ասաց.՚Մի անհանգստացրեք, հիմա գնան, ոչինչ չի պատահլՙ: Ոստիկանները դեռ Սուքիասյանների տան մոտ են, իսկ ժողովուրդն էլ չի հեռանում:

ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
[11:47] 01 Մարտի, 2008
Սույն թվականի մարտի 1-ին, առավոտյան ժամը 6 անց 45 րոպեին, ներքին զորքերի ստորաբաժանումները մահակներով, վահաններով եւ էլեկտրաշոկերով զինված, առանց զգուշացնելու հարձակվեցին Ազատության հրապարակում նստացույց անող շուրջ 4000 ցուցարարների վրա£ Նստացույցի մասնակիցների մեջ կային ծերեր, կանայք, նաեւ երեխաներ, քանի որ շատերը նստացույցին մասնակցում էին ընտանիքներով£ Այդ պահին մարդկանց մեծ մասը քնած էր վրաններում£ Չնայած մոտ 20 րոպե ցուցարարների՝ մերկ ձեռքերով ցույց տված դիմադրությանը, վայրենաբար գործող զինվորներին հաջողվեց դաժան ծեծուջարդի, էլեկտրաշոկի եւ արցունքաբեր գազի միջոցով մարդկանց դուրս քշել հրապարակից եւ հիմնահատակ ավերել վրանային ավանը£ Վիրավորների ու զոհերի մասին տեղեկություններն առայժմ ճշտվում են£ Կան բազմաթիվ ձերբակալվածներ£
Այդ պահին հրապարակում գտնվող եւ ժողովրդին ու զինվորներին սթափության կոչ անող Լեւոն Տեր-Պետրոսյանը շրջափակվել է գործող նախագահի թիկնազորի պետ Գրիշա Սարգիսյանի գլխավորած մի խմբի կողմից, որոնք նրանից պահանջել են լքել հրապարակը£ Լեոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է կատարել այդ պահանջը՝ հայտարարելով, որ իր տեղը Ազատության հրապարակն է, եւ ինքը ոչ մի տեղ չի գնա£ Շուրջ երկու ժամ նա հրաժարվել է կատարել հրապարակից հեռանալու պահանջը, որից հետո նրան ձերբակալել եւ բռնի ուժով տեղափոխել են իր բնակարան£ Նրա բնակարանն այժմ շրջափակված է զինվորներով, որոնք հայտարարում են, որ իրենց հրամայված է ոչ մեկին թույլ չտալ ներս ու դուրս անել, այսինքն՝ Առաջին նախագահը գտնվում է տնային կալանքի մեջ£
Լեւոն Տեր-Պետրոսյանը Ժամը 11-ին հրավիրել է մամուլի ասուլիս£
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ

՚10 ՀՈԳՈՎ ՄԻ ՀՈԳՈՒ ԷԻՆ ԾԵԾՈՒՄՙ
[11:40] 01 Մարտի, 2008

Լուսադեմին ծեծի ենթարկված ցուցարարները, նրանց միացած սովորական քաղաքացիներ հավաքվել են Ֆրանսիական դեսպանատան մոտ: Նրանց են միանում են նաեւ երթով եկող նոր քաղաքացիներ:
Ցուցարարներն այստեղ կմանան մինչեւ ժամը 15-ին, որից հետո նրանք միասին երթ ու հանրահավաք կանցկացնեն: ՚Ով է գիշերով հարձակվում խաղաղ ցուցարարների վրա: Միայն թուրքըՙ,-զայրացած ասաց մի ցուցարար: Ազատության հրապարակում ականատեսներից մեկը` Հաղթանակ գյուղի մի բնակիչ` Վարդուհին պատմեց, որ հերիք չէ օպերայի հրապարակում հարձակվեցին իրենց վրա, իսկ մի առաջ. ՚Պրոսպեկտում, կնոջը գցած գետնին գցած երեք հոգի դուբինկաներով ծեծում էինՙ: Նրա խոսքերով` Թուրքիայից պահանջում ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչել, բայց ՚Օմոնը Քոչարյանի հրամանով ցեղասպանություն է անումՙ: ՚ Մի երիտասարդի 10 հոգով ծեծեցին, գցեցին, երեւի մահացավ ինքըՙ,- պատմեց մի այլ ականատես:
՚Առանց զգուշացնելու չորս կողմից վրա տվեցին, սկզբում ոստիկանությունը, հետո` այստեղի զորքերը, հետո միացավ , ոնց որ Ղարաբաղի սպեցնազը: Ոնց որ նրանց հագուստի վրա այդ էր գրված: Հետո առանց խնայելու կանանց, երեխաներին, ծեծեցին: Կանանց նույնիսկ գցելով ավտոմեքեների դեմը` դուբինկաներով խփել ենՙ,-ասաց մի այլ ականատես Մկրտիչ Աբրահամյանը, որը մասնակցում էր դեպի Ֆրանսիական դեսպանատուն երթին: ՚Եթե մենք չհաղթենք, ես այս երկրից պարզապես շատ հեռու կգնանքՙ,-ասաց նա:
Իսկ առայժմ Ֆրանսիական դեսպանատան մոտ ցուցարարները գոռում են ՚Ա-զա-տութ-յունՙ, ՚Լեւոն-նախագահՙ


ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԸ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ
[10:53] 01 Մարտի, 2008

Այսօր առավոտյան Ազատության հրապարակում ծեծի ենթարկվածներն ասում էին, որ իրենց վրա հարձակվողները հաստատ ոստիկաններ չէին: Ըստ նրանց` դա ՚սպեցնազն էր:
՚Լեւոն Տեր-Պետրոսյանը հանգստացնում էր մարդկանց, ասում էր՝ պրովոկացիայի մի ենթարկվեք, ոչ մեկին թույլ չի տվել , որ իրենք նախահարձակ լինենՙ,- պատմեց հարձակման ենթարկվածներից տիկին Հասմիկը ու հայտարարեց, որ մեկ է՝ ՚մենք կանգնած ենքՙ: Մի տարեց տղամարդ էլ, որ գիշերն անցկացրել էր Ազատության հրապարակում, պատմեց. ՚Ես դուրսն եմ եղել էդ ժամին: Եկել եմ տեսել, որ ցեպնազը ցեպ տված կանգնած է ու ոչ մեկին չէին թողնում ո’չ ներս մտնել, ո’չ դուրս գալ: Ներսում առնվազն մի 5-6 հազար մարդ կար: Իրանք էլ շատ-շատ էին: Ներսում չէր երեւում թե ինչ է կատարվում, լույսներն անջատված էին: Հետո Օպերայի շրջակայքում հավաքվածներից շատերին քցեցին մեքենայի մեջ ու տարանՙ:
Ի դեպ, ժամը 9-ի կողմերը ոստիկանության հատուկ ջոկատայինները մահակներով ցրում էին նաեւ Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերւկներում հավաքված մարդկանց:



ՇՐՋԱՓԱԿԵԼ ԵՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՏՈՒՆԸ/լրացված/
[10:13] 01 Մարտի, 2008Սյս պահին շրջափակված է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի տունը: Ոստիկանական 20 մեքենաներ շրջափակել են նրա տունը: Այս պահին հավաքվել են նաեւ սովորական մարդիկ տան մոտ, որոնց ավտոմատավոր ոստիականները թույլ չեն տալիս մոտենալ: Խուզարկում են պատգամավորի տունը:



ԾԵԾՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴՆԵՐԻ
[10:08] 01 Մարտի, 2008
՚Մենք պատահական անցնում էինք Մաշտոցի պողոտայով, հանկարծ հարձակվեցին մեզ վրա, ինձ հրեցին եւ սկսեցին հայհոյել.տղաս փորձեց ինձ պաշտպանել, բայց նրան սկսեցին դաժանաբար ծեծելՙ,- հենց նոր խմբագրուրթյուն ահազանգեց Մաշտոցի պաղատայով անցնող ՚Միլանոՙ խանութի մոտ բռնության ենթարկված Զեմֆիրա Ղազարյանը: նրա որդուն` Արթուր Միրումյանին ծեծելուց հետո անհայտ ուղղությամբ են տարել:
Այժմ Արթուրի հայրը փորձում է գտնել որդուն: Տիկին Զեմֆիրան վստահեցրեց, որ ինքը ոչ մի կապ չունի հանրահավաքի հետ, եւ դա չի կարողացել հասկացնել մակավոր եւ սաղավարտավոր ոստիկաններին: Նրա վկայությամբ խմբով զորքը վազում էր այս ու այն կողմ ու ծեծում էր` ում պատահի:
Ի դեպ, մեր տեղեկություններով, Շտապ օգնության 3-րդ, Նորքի Զանգվածի հիվանդանոցում տարբեր մարմնական վնասվածքներով գտնվում են 5 հոգի, իսկ ՚Նաիրիՙ բժշկական կենտրոնից հրաժարվեցին պատասխանել, թե քանի հոգի են իրենց մոտ բերվել Ազատության հրապարակից: Հիշեցնենք, որ այդ հիվանդանոցը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի կնոջ` ՀՀ առաջին տիկին Բելլային:


ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՍՈՒԼԻՍ Է ՏԱԼԻՍ
[10:00] 01 Մարտի, 2008ժամը 11-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը իր Ծիծեռնակաբերդում գտնվող տանը ասուլիս է տալիս: Իսկ այս պահին Հյուսիսային պողոտայում ցուցարարներին ոստիականները ծեծում են մահակներով:


ԱՅՍՕՐ ԺԱՄԸ 15-ԻՆ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
[09:46] 01 Մարտի, 2008Այսօր ժամը 15:00-ին տեղի կունենա հանրահավաք ՚Ազատությանՙ հրապարակում: Եթե հնարավոր չլինի այնտեղ մտնել զորքեր շրջապատված լինելու դեպքում , հանրահավաքը կկայանա Հյուսիսային պողոտայում, եթե այնտեղ էլ հնարավոր չլինի, ապա Հանրապետության հրապարակում կամ Շահումյան հրապարակում: Հաղորդում են նստացույցի կազմակերպիչները:



ՇՐՋԱՓԱԿՎԱԾ Է ՏՈՒՆԸ
[09:37] 01 Մարտի, 2008
Այս պահին շրջափակված է է Լեւոն Տեր-Պետրոսյանի տունը ոստիկանության կողմից: Նա հիմա ներսում է:


ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՐՈՒՆԿՎՈՒՄ ԵՆ
[09:34] 01 Մարտի, 2008
Այս պահին Մաշտոցի պողոտան, Օպերային հարող տարածքը լեփ-լեցուն է ոստիկաններով, մարդիկ, որպես բողոքի նշան շարունակում են վանկարկել ՚Լե-վոն, Լե-վոնՙ, իսկ ոստիկանները դաժանաբար ծեծի են ենթարկում բողոքողներին բոլորի աչքի առաջ: Հիվանդանոցները լեցուն են վիրավորներով, հրապարակում արյան հետքեր են: Ա1+-ի եւ բոլոր օպերատորների տեսանկարահանած երիզները ոստիկանները առգրավվել են:
Հենց նոր Թումանյան-Մաշտոց խաչմերուկում Ֆորդ մեքենայից իջած Օմոնի ներկայացուցիչները ծեծելով ձերբակալել են Մանուկ Գասպարյանի երկու որդիներին:


ՀԱՐՁԱԿՎԵՑԻՆ ԵՒ ՈՒԺ ԿԻՐԱՌԵՑԻՆ ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՎՐԱ/video/
[09:14] 01 Մարտի, 2008

ԱՅԼ ՆԿԱՐՆԵՐ
Այսօր առավոտյան ժամը 6.20-ի սահմաններում Ոստիկանության մի ջոկատ հարձակվել է Ազատության հրապարակում նստացույց հայտարարած խաղաղ մարդկանց վրա: Մահակներով սաղավարտավոր ոստիկանները հյուսիսային պողոտայի կողմից հարձակման են անցել, սակայն ստանալով արժանի պաշտպանություն, նահանջել են: Սակայն ավելի ուշ, արդեն 6.45-ի սահմանում բազմապատկած ուժերով կրկին հարձակվել են եւ դաժան ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարներին:
՚՚Հիմաՙ էի՞ր ասում. բա ինչի՞ չես ասումՙ,- ասելով ծեծում էին իրենց ընտրությունը պաշտպանող, արդար ընտրություններ պահանջող մարդկանց: Մեկ ժամվա ընթացքում ոստիկանությունը ՚ազատելՙ է ՚Ազատությանՙ հրապարակը:Այրել են վրանները, ծեծել մարդկանց: Մեր ունեցած տեղեկություններով, մարդկանց մի մասը, որին հաջողվելէ դուրս գալ ՚օղակիցՙ շտապել է դեպի տարբեր երկրների դեսպանատների մոտ; ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը միայնակ մնացել էր կանգնած ՚Ազատությանՙ հրապարակում եւ հայտարարել, որ ոչ մի տեղ չի հեռանա, եթե ուզում են կարող են իրեն ձերբակալել:Այդ ժամանակ մեծ քանակի զորքեր շրջապատել էին հրապարակը եւ նրա ողջ հարող տարածքը:
Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգսյանը անձամբ բռնի ուժով խցկել է մեքենայի մեջ եւ բռնի տեղափոխել Լեւոն Տեր-Պետրոսյանին իր առանձնատուն: Ձերբակալվածների մասին առայժմ տեղեւկություններ չկան: Օպարեյին հարող տարածքը` ՀԺԿ գրասենյակից սկսած շրջափակված է ոստիկանական ուժերով: Կրկին բռնության է ենթարկվել ՚չորրորդ իշխանությունՙ եւ ՚Առավոտՙ թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանը նշելով դեպքերի հնարավոր զարգացումը, բացառել էր ուժային լուծումը, իսկ ԵԱՀԿ-ում ԱՄՆ քարտուղարությունը հենց երեկ կոչ էր արել իշխանությունների խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ չկիրառել, ինչպես դա չէր արվել մինչ օրս:


ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄԵՑ ՍԴ
[00:06] 01 Մարտի, 2008
ՀՀ նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր դիմել է Սահմանադրական դատարան: Առայժմ հայտնի չէ, երբ կլսվի նրա հայցը:
Լեւոն Տեր-Պետրոսյանը պահանջում է անվավեր ճանաչել Նախագահի փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները:

Комментариев нет: